Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է ասի «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև

«Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»:

Այս մասին պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը, որը ժամանակին ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է ասի՝ մեր «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը:

Հայաստանը, ըստ Ալիևի, սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։

«Որովհետև այլ տարբերակ չկա։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ