Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել

Դիզայներ Արամ Նիկոլյանն ազատության մեջ է։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության պատճառով։

«Այս պահին Արամ Նիկոլյանն ամբողջությամբ ազատ է արձակվել, քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշում է կայացվել, ուղարկվել դատախազի հաստատմանը»,- հայտարարել է Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ