Դրոշ վառողների և դրոշ վառողներով հպարտացողների պատճառով ենք շատ ու շատ հետ մնացել տարիներ շարունակ. Արփի Դավոյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գրել է.

«Դրոշ վառողների և դրոշ վառողներով հպարտացողների պատճառով ենք շատ ու շատ հետ մնացել տարիներ շարունակ։

Եթե դրոշ վառելը հերոսական քայլ է, ապա, էլ երբեք, չխոսեք իրական հերոսներից։

Չհամարձակվեք խոսել սեփական մարմնով հրամանատարի կյանքը փրկած սպայի, կրակի տակից վիրավոր ընկերներին դուրս բերած զինվորի, վառվող տնից երեխային դուրս հանող հրշեջի, գիշերը հերթապահող ու կյանք փրկող բժշկի, գիտելիք տվող մանկավարժի, կարգ ու կանոն պահպանող ոստիկանի և այն բոլոր մարդկանց մասին, ովքեր իրենց աշխատանքով ամեն օր մի փոքրիկ հերոսություն են անում, որ աշխարհը ավելի լավը դարձնեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ