Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին

Ապրիլի 14-ը ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ-ն:

Նրա հիշատակը ոգեկոչելու նպատակով այսօր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը մի խումբ խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Արթուր Մկրտչյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր: Երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին և ճակատագիրը հավերժացան հայոց նորագույն պատմության մեջ։

«Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- այս էր Արթուր Մկրտչյանի համոզմունքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ