Տիկին Թովմասյան, այս պահին Դուք չեք տեղավորվում մեր օրակարգային հարցերում․ մեր օրակարգում համազգային նշանակության հարցեր են

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջերս լրատվականներից մեկում «Թագուհի Թովմասյանի դեմ խումբ է գործում՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ» վերնագրով մի նյութ է հրապարակվել:

Եթե այս տեքստից հանենք «Թագուհի Թովմասյան» բառերը և այն փոխարինենք օրինակ գերտերության մի ղեկավարի անունով, կստացվի շատ դիպուկ ինչ-որ մեծ օպերացիայի կազմակերպում՝ տեղեկատվական օպերացիա: Իհարկե մենք գիտենք, որ Թագուհի Թովմասյանն իր մասին մեծ կարծիք ունի, բայց էս ամենը մի քիչ չափազանց է: Իր մասին որևէ փակ ինֆորմացիա չկա: Տարիներ շարունակ իր գործունեությունը՝ ֆինանսական և այլն և այլն… ՝ թե որտեղից ինչ է ձեռք բերել և ում հետ ընկերություն անելու արդյուքնում, ում հետ լավ հարաբերություններ պահելու արդյունքում, էդ ամենը որևէ ուժային կառույցից ճշտելու կարիք չկա. դրա մասին գիտի ողջ քաղաքը, ողջ հանրապետությունը: Էնպես որ ինքնակարևորության մոլուցքով տառապելու կարիք չկա:

Մենք հասկանում ենք, որ գուցե տիկին Թովմասյանը ուշադրության կարիք ունի և փորձում է լրատվականներին կեղծ լուրեր հաղորդելով հասնել ցանկալի արդյուքի, բայց կներեք Տիկին Թովմասյան, այս պահին Դուք չեք տեղավորվում մեր օրակարգային հարցերում: Մեր օրակարգում համազգային նշանակության հարցեր են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ