Զոհվածների ծնողները հայտարարեցին, որ իրենց պայքարն այլևս քաղաքկան է

24 ժամ մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցը փակելուց, մեր բազմաթիվ քաղաքացիների լիքը անհարմարություններ պատճառելուց հետո զոհվածների ծնողներն այսօր ժամը 15:00-ին հրավիրած սակավաթիվ մարդկանցով կայացած ակցիայի ընթացքում վերջապես հայտարարեցին իրենց բուն նպատակի մասին, այն նպատակի, որ մենք կանխատեսել էինք ի սկզբանե և այդ մասին հայտարարում էինք դեռևս ամենասկզբում:
Զոհվածների ծնողներն այսօր Արա Ռոստոմյանի բերանով հայտարարեցին, որ իրենց պայքարն այլևս իրավական չէ, այլ քաղաքական է ….

Փաստորեն նրանք ասեցին այն, ինչ մենք արդեն կանխատեսել էինք, նրանք դա ասելով այլևս դադարեցին լինել զոհվածների ծնողների խավ, այլ նրանք դարձան քաղաքական ուժերի խամաճիկ` բառի ամենաբուն ու ամենաիսկական իմաստով:

Ստացվում է այն, որ մեր վայ-ընդդիմությունը, այլևս սպառելով իր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները` սկսեց մեր հերոս տղաների ծնողների վարկաբեկման գնով քաղաքական վերակենդանացման փորձեր անել, որը վստահաբար դարձյալ ձախողվելու է:

Հ. Գ.- քաղաքական Ռոստոմյան` նշանակում է քաղաքական ոչ մի բան…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ