Ընդդիմությունը փորձում է զոհված զինվորների ծնողների միջոցով իշխանափոխություն իրականացնել՝ գործիք են սարքել

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Քննչական կոմիտեի շենքի առաջ՝ փակ պահելով Մամիկոնյանց փողոցի մի հատվածը։ Նրանք գիշերն անցկացրել են այդ տարածքում։

Առաջին հայացքից ապաքաղաքական թվացող բողոքի ակցիան, պարզվում է, այդքան էլ ապաքաղաքական չէ ու իր տակ քաղաքական հստակ ենթատեքստ է պարունակում։

Եթե դիտարկենք, որ ապաքաղաքական ակցիա է տեղի ունեցողը ու պահանջները միայն ապաքաղաքական են, ապա այս դեպքում ինչպես կարելի է բացատրել այս ցույցին ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանի ու Քրիստինե Վարդանյանի մասնակցությունը։ Բացի այդ, երեկ այդ ցույցերին միանալու կոչեր էին հղում նաև ընդդիմադիրներին սատարող փորձագիտական համայնքը ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի գլխավորությամբ։

Ակնհայտ է՝ հասկանալով, որ իրենք քաղաքական գործիչների կերպարներով չեն կարողանա հաջողության հասնել քաղաքական պայքարում, ընդդիմությունը փորձում է շահարկել զոհվածների ծնողների նուրբ զգայական լարերը ու նրանց մղել իշխանության դեմ պայքարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ