Ադրբեջանի հավաքականը Հայաստան կժամանի 4 ծանրորդով

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հաստատվել է, հայտնում է Report-ը:

Ադրբեջանի հավաքականը ներկայացված կլինի 4 մարզիկով: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի Մ23 չեմպիոն Իսա Ռուստամովը (67 կգ), Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուկուրլուն (102 կգ), իսկ կանանց մրցաշարին կմասնակցի միայն Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 15-ին և կավարտվի ապրիլի 23-ին:

Հայաստանը 10-ական ներկայացուցիչ կունենա կանանց ու տղամարդկանց պայքարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ