«Պահանջում եմ հերքում կամ մեր խոսակցության ձայնագրության հրապարակում»․ Գուրգեն Սարգսյանը «Ժողովուրդ» թերթի լրագրողին

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե իբր Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ՝ «Տիկին պաշտպանության նախարարը», որը «պատվիրել» է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հանրային հեռուստաընկերությունը ավելի վաղ հերքել էր նման բովանդակությամբ ֆիլմ ստեղծելու վերաբերյալ լուրերը:

Այսօր դերասան Գուրգեն Սարգսյանն է Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու մասին տեղեկությանը: Նա հաստատել է իր մասնակցությունը ֆիլմին, միաժամանակ հերքելով, թե ֆիլմի պատվիրատուն Հանրային հեռուստաընկերությունն է: Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր ինձ զանգահարել է «Ժողովուրդ» թերթի լրագրող՝ պարզելու … թե արդյոք խաղում եմ կին պաշտպանության նախարարի մասին ֆիլմում… Արդյունքում՝ հրապարակվում է մի հոդված, որտեղ գրված է, թե ես ասել եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն է կին պաշտպանության նախարարի մասին ֆիլմ նկարահանում: Ես հերքում եմ այդ տեղեկատվությունը և պահանջում եմ հերքում կամ մեր խոսակցության ձայնագրության հրապարակում»,- Ֆեյսբուքում գրել է Գուրգեն Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ