Ինչպես հայտնի է՝ երեկվանից Չարենցավանում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ մրցաշարի ընթացքից: