Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ անդրադարձել է Բայրամովի՝ Իսրայել կատարած այցի շրջանակում կայացած ասուլիսի վերաբերյալ Իրանի ԱԳՆ-ի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Իսրայել կատարած այցի շրջանակում կայացած ասուլիսի վերաբերյալ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարություններին:

Իր թվիթերյան էջում Հաջիզադեն, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք բացատրել ենք մեր դիրքորոշումը Ադրբեջանի հասցեին մեղադրանքների վերաբերյալ։ Հիմնական հարցն այն է, թե ինչու է իրանական կողմը հետեւում դատողություններում ռացիոնալության եւ նորմերից շեղվելու իր սիստեմատիկ մոդելին: Սա ակնհայտորեն կողմնակալ մոտեցում է: Ով ուզում է իմանալ ճշմարտությունը, կարող է դիտել ասուլիսը՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում Թեհրանին մեղադրել էր Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի նկատմամբ ՛՛ահաբեկչություն՛՛ կազմակերպելու համար՝ դժգոհելով նաեւ Իրանի կողմից ՛՛սադրանքներից՛՛ եւ ՛՛իրանահայկական եղբայրությունից՛՛, որը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՛՛սպառնալիք է մնում տարածաշրջանի համար՛՛:

Իր վերջին հայտարարության մեջ Քանանին Ադրբեջանին կոչ է արել գիտակցել իսրայելական ռեժիմի իրական մտադրությունները:

՛՛Մենք խնդրել ենք Ադրբեջանի կառավարությանը բացատրել սիոնիստական ռեժիմի արտգործնախարարի հայտարարությունները Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին համաձայնագրի վերաբերյալ։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը փորձել է չպատասխանել եւ փոխարենը հանդես է եկել Իրանի հասցեին նոր մեղադրանքներով՛՛,-ասել է Քանանին:

Կիսվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ