Զելենսկին արձագանքել է Լուկաշենկոյի՝ հրադադարի մասին կոչին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկին:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն կոչ էր արել Ուկրաինային դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ:

Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ դրանք տեղի կունենան միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից ՛՛առանց կռվի՛՛։

Նշենք, որ ավելի վաղ Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ՛՛անհեթեթ՛՛ էր անվանել Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում ՛՛առանց երկու կողմերից զորքեր տեղափոխելու և վերախմբավորելու իրավունքի՛՛։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ