Աննա Խաչատրյանին ծաղիկների փոխարեն գոմեշի մածուն և գլուխ պանիր էին նվիրել

Երգչուհի Աննա Խաչատրյանը ժպիտով է հիշում շուրջ 15 տարի առաջ իր հետ բեմում կատարված մի դեպք:Նա երբեւէ չի ունեցել ուշադրության, նվերների, ծաղիկների պակաս, բայց որ սահմանամերձ քաղաքներից մեկում նրան կարող էին պատվել շատ յուրահատուկ ձեւով, նա հաստատ չէր պատկերացնի:

«Հիշում եմ՝ համերգից հետո մոտավորապես 35-40 տարեկան մի տղամարդ բեմ բարձրացավ ու ծաղիկների փոխարեն ինձ գոմեշի մածուն ու գլուխ պանիր տվեց:

Երգիչ-երգչուհիները դա դարձրել էին բոլոր հումորների համար թեմա, ասում էին. «Աննա՛, պատրաստվի՛ր, որ հաջորդ համերգի ժամանակ էլ պարկով կարտոֆիլ են բերելու»»,-ծիծաղելով հիշեց երգչուհին:

Նա այդ արտառոց նվերներն իր հետ տարել է տուն. ե՛ւ գոմեշի մածունը, ե՛ւ պանիրը շատ համեղ են եղել: «Ես իմ ստացած բոլոր նվերներն անխտիր տանում եմ տուն: Հնարավոր է՝ դրանք երբեւէ չկիրառեմ, բայց եթե այն ինձ է հասցեագրված, ուրեմն ինձ մոտ էլ պետք է լինի:

Ազնավուրից սովորել եմ նաեւ ստացածս ծաղիկները երբեք չդնել գետնին: Ես կարող եմ դրանք դնել, ասենք, դաշնամուրի վրա կամ պահել ձեռքիս, խնդրել մեկին, որ ինքը պահի, բայց երբեք գետնին չեմ դնի»,-ասաց Աննան:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ