«Մինչև վերջ սպասում էի, որ Հենրիկ Մխիթարյանը հանդես կգա մեր ազգային հավաքականին.բայց, ցավոք, անհույս լավատես էի». Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրել է.

Մինչև վերջ սպասում էի, որ Հենրիկ Մխիթարյանը հանդես կգա մեր ազգային հավաքականին, իր խաղընկերներին սատարող ինչ-որ կոչով կամ գրառմամբ, բայց, ցավոք, անհույս լավատես էի…

Հիշեցնենք Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին և 1-2 հաշվով պարտություն կրել:

Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

Երկրորդ կեսում արդեն հյուրերը ևս մեկ գոլ են խփել ու հաղթանակի հասել: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն խաղի 65-րդ րոպեին գրավել է Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:Բաց թողած գոլից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային հնարավորություններ ունեին, սակայն ձեռքից բաց թողեցին դրանք:

Խաղն ավարտվեց՝ հօգուտ Թուրքիայի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ