Փոշու փոթորիկ Թուրքիայի երկրաշարժից տուժած քաղաքներում

Փոշու փոթորիկը ծածկել է Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից տուժած քաղաքները: Այլ մանրամասներ չեն ներկայացվել: Թե ինչ իրավիճակում են հայտնվել երկրաշարժից տուժած բնակավայրերի մարդիկ, դեռ պարզ չէ:

Նշենք, որ փոշու (ավազե) փոթորիկը, մթնոլորտային երևույթ է, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։

Հավելենք, որ Թուրքիայի ավերիչ երկրաշարժների հասցրած նյութական վնասը կազմում է 34.2 միլիարդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա): Շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը:

Երկրաշարժի շրջանը ներառում է նաև Թուրքիայի աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգներից մի քանիսը: Այդ տարածաշրջանում է տեղակայված սիրիացի փախստականների գրեթե 50 տոկոսը՝ ավելի քան 1.7 միլիոն փախստական։1.25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է մնացել շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով:

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ