Քիմ Քարդաշյանը ցուցադրել է, թե ինչպես է մարզվում (լուսանկարներ, տեսանյութ)

Ռեալիթի-շոուի աստղ, մոդել Քիմ Քարդաշյանը, ով հայտնի է իր կազմվածքով, Instagram-ի հետևորդներին ցույց է տվել, թե ինչպես են անցնում իր մարզումները։ Նա իր Stories-ներում մի քանի տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով իր հետույքի և որովայնի համար նախատեսված վարժությունները:

Քիմը մարզվել է իր մարզիչ Սենադա Գրեկայի հետ։ Քարդաշյանը ներկայացել է սև տոպով և համապատասխան լեգինսներով։ Իր սպորտային տեսքը նա ամբողջացրել է գուլպաներով։

Աստղը չի թաքցրել, որ որոշ վարժություններ կատարելն իր համար դժվար է։ Քիմն ասել է, որ մարզվում է ամեն օր՝ սկսած առավոտյան ժամը 5:30-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ