Գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից։

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը. վնասվել են մոտակայքում կայանած BMW և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։

Պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել վարորդներ Գ. Շ.-ն, Հ. Խ.-ն և գազալցակայանի աշխատակից Պ. Մ.-ն (ծնված 1992 թ․), իսկ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ի (ծնված 1978 թ․) ինքնազգացողությունը վատացել է։

Նրանք հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ