Առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, Բաքվի բռնապետը ապաարգելափակման դիմաց մի բան ստանալու վերջին ճիգերը կգործադրի․ փորձագետ

Բաքվի բռնապետի վրա ճնշումների մեծացումը զուգահեռաբար բերելու է Արցախի շրջափակման օղակի ավելի սեղմման։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով.

«Բաքվի բռնապեը հիմա փորձելու է շատ կարճ ժամանակահատվածում գոնե մինիմալ զիջումներ կորզել Արցախից։

Ինչու՞ եմ ասում Արցախից, քանի որ հասկացել է, որ Արցախով չի կարող Հայաստանից զիջումներ կորզել։ Բայց փորձելու է ներքին լսարանին գոհացնել»։

Ռազմական փորձագետը կարծում է, որ Ալիևը նաև բաց տեքստով ներքին լսարանի մասին ասել է բոլոր նրանց, որոնք ճնշումներ են գործադրում Բերձորի միջանցքի ապաարգելափակման համար։

Ըստ Հովհաննիսյանի, առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, Բաքվի բռնապետը վերջին ճիգերն է գործադրելու, որպեսզի պարտադիր ապաարգելափակման դիմաց գոնե մի բան ստանա, որն էլ ներքին լսարանի համար դարձնի խաղարկվող հաղթաթուղթ և Շուշիի մերձակայքից հետ կանչի ու պարգևատրի «էկոակտիվիսներին» իրենց «պայքարը» «հաղթական» ավարտին հասցնելու համար։

Ռազմական փորձագետը նաև շեշտել է, որ Արցախի շրջափակման սցենարի ավարտից հետո պետք է պատրաստ լինենք մեկ այլ սցենարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ