Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք Թոփալին

Ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (61 կգ) լարված պայքարում Եվրոպայի 2019 թ. առաջնության 1/4 եզրափակչում հաղթեց Եվրոպայի բրոնզեմեդալակիր թուրք Ռեջեպ Թոփալին: Քիչ առաջ Ռումինիայում ընացող մրցաշարում նա մրցակցի նկատմամաբ առավելության հասավ 5:2 հաշվով:

Սկզբում Հարությունյանն առջեւում էր 1:0 հաշվով: Ապա թուրք մարզիկն առաջ անցավ՝ 2:1: Ի վերջո Հարությունյանը կարողացավ պարտության մատնել մրցակցին: Կիսաեզրափկչում նա կպայքարի Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովի դեմ:

աղբյուրը՝ Armtimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ