«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը». Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանն ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը, սակայն արցախցիները չեն լքելու իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը»,-շեշտել է նա:

Ըստ Վարդանյանի՝ սա միակ ճանապարհն է, որով կարելի է կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել Հայոց աշխարհի պահպանումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ