«Ձմեռը որքան էլ դաժան լինի, միևնույն է` գարունը կգա». Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Ամանորը և Սուրբ Ծնունդը:

«Անկախ ամեն ինչից՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:

Ճգնաժամերն ու դժվարությունները նաև ծնում են հնարավորություններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործվելու, իրական արժեքները գնահատելու, համախմբվելու, պայքարելու…

Թո՛ղ այս տարին լինի բոլոր հնարավորությունների արդյունավետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչև պետություն:

Հատուկ սերս ու մաղթանքներս Արցախում պայքարող մեր բոլոր հայրենակիցներին:

Ձմեռը որքան էլ դաժան լինի, միևնույն է` գարունը կգա, սակայն անհրաժեշտ է պատշաճորեն դիմակայել ձմռանը և պատրաստվել գարնանը», -գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ