«Մենք Ադրբեջանի փոքրամասնություն չենք». արցախցի փոքրիկների բողոքի ակցիան

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մի խումբ երեխաներ այսօր` դեկտեմբերի 22-ին, ցուցապաստառներով բողոքի ակցիա են անցկացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և Արցախի ամբողջական շրջափակման։

Նրանք պարզել էին «Բացեք կյանքի ճանապարհը», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Մենք Ադրբեջանի փոքրամասնություն չենք» գրառումներով պաստառներ:

Հիշեցնենք, արդեն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ