Վարդանյանը հայտարարեց հանրահավաքի մասին

Վաղը ես հայտարարում եմ հանրահավաք, որը պետք է անենք Ստեփանակերտում ժամը 3-ին: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Կոչ եմ անում բոլորին մասնակցել այդ հանրահավաքին, որցույց տանք մեր ուժը, ցույց տանք, որ միասին ենք, որ արցախցին մեծ ուժ է:

Իհարկե, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր անկախության, մեր անվտանգության, մեր զարգացման ծրագրերն իրականացնելու մեջ, բայց մենք ուրիշ ձեւ չենք կարող հաղթանակի հասնել, եթե իրար հետ միասին ազնիվ ու արդար չլինենք, բոլորս նույն պայմաններով չաշխատենք»,-ասաց նա:

Ավելի վաղ Վարդանյանը տեղեկացրել էր, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է: Հնարավոր է՝ ճանապարհն այսօր բացվի ադրբեջանցիների որոշմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ