Իրանում մեկ դեռահաս մահապատժի է դատապարտվել, մյուսն սպասում է իր վճռին

17-ամյա իրանցի ցուցարար Սոնա Շարիֆին երկրի դատարանը մեղադրել է «Աստծո դեմ պատերազմ մղելու մեջ», գրում է Bild-ը։ Իշխանությունների տվյալներով՝ աղջկան նկատել են «Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելիս» և «գրաֆիտ նկարելիս»։

Այժմ Շարիֆիին մահապատիժ է սպառնում։ Մինչ դատավճռի հրապարակումը, աղջիկը գրեթե մեկ ամիս անցկացրել է բանտում։ Իրավապաշտպանների խոսքով՝ Սոնյան դաժան ծեծի է ենթարկվել կալանավորման ընթացքում։

15-ամյա Ամիր Հոսեյն Ռահիմին նույնպես սպասում է իր դատավճռին։ Ցույցը ցրելու ժամանակ դեռահասը վիրավորվել է ոստիկանների կողմից, սակայն նրա վերքից փամփուշտը մինչ օրս չի հեռացվել, ասում է մայրը։ Նրա խոսքով՝ Ամիրին բանտում խոշտանգում են։ Նրա ազատ արձակման համար Իրանի իշխանությունները գրավ են սահմանել մոտ 11,5 հազար եվրոյի չափով, սակայն ընտանիքը հնարավորություն չունի այդ գումարը հայթայթել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ