«Լավ նորություն ունեմ». Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ լավ նորություն հայտնեց.

«Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ՝ մեր կողմից զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազամատակարարումը:

Սա մեր հաղթանակն է, մենք ցույց տվեցինք մեր ուժը, որ չենք ընկճվելու, ունենք կամք՝ անելու այն, ինչ պետք է անենք մեր ապագայի համար: Կարող է օրվա մեջ ճանապարհը բացվի, դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են՝ ինչ սխալ են արել: Ե՛վ ներսում, և՛ դրսում իրենք ընկել են ճնշումների տակ»,- ասաց Վարդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ