Դավիթ Սահակյանցը պատգամավորական մանդատը չի վերցնի

«Հայաստան» դաշինքի անդամ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից:

Սահակյանցը մանդատից հրաժարվելու դիմումը ԿԸՀ կներկայացնի վաղը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ևս հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը: Մանդատը չի վերցնելու նաև «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ Ռոբերտ Հայրապետյանը, այսօր էլ հայտնի դարձավ, որ նույն որոշումն ունեն նաև դաշինքի անդամ Մարիա Պետրոսյանն ու Սայաթ Շիրինյանը:

Ինչպես հայտնել էինք, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը, որոնք ԱԺ «Հայաստան» խմբակցության կազմում ընտրվել էին պատգամավորներ, մանդատներից հրաժարվելու դիմում էին ներկայացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ