Սերգեյ Լավրովը այսօր կժամանի Երևան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ երեքշաբթի, սկսում է երկօրյա այցը Երևան:
Ասյ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ ԱԳ նախարարը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ վաղը՝ նոյեմբերի 23-ին կայցելի ՀԱՊԿ գագաթնաժողով, որը տեղի կունենա Հայաստանում։

Նախատեսվում է նաև առանձին հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ