«Հատը 390€ արժեցող այս Hermès-ի բաժակով թեյ խմող նրբաճաշակ տիկին Ռուզաննան, արդյոք տեղյակ է, որ իր ամուսնու Պաշտպանության նախարար պաշտոնավարման տարիներին, մեր զինվորները ծակ բաժակներով էին թեյ խմում․․․»․ Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Ինձ օրինակ հետաքրքիր է
Հատը 390€ արժեցող այս Hermès-ի բաժակով թեյ խմող նրբաճաշակ տիկին Ռուզաննան, արդյոք տեղյակ է, որ իր ամուսնու Պաշտպանության նախարար պաշտոնավարման տարիներին, մեր զինվորները ծակ բաժակներով էին թեյ խմում?

Արդյոք գիտի, որ զինվորները ճաշարանում հերթով շարժվելով հացը վերցնում էին, միջի խմորից հանում էին փափուկ մասը, որպեսզի խմորագունդ պատրաստեն, որ երբ հերթը հասնի անպոչ էմալիռովնի ծակ թեյի բաժակներին, այդ խմորագնդով բաժակի ծակը փակեն, որպեսզի մինչև սեղան հասնելը թեյը բաժակի ծակից չդատարկվի?

Դատելով տիկին Ռուզաննայի սոցցանցերում հրապարակված հին նկարներից, եզրակացնում եմ, որ բազում այցելություններ է ունեցել տարբեր զորամասեր, հետևաբար, ոչ միայն տեղյակ է եղել ծակ բաժակների մասին, այլ նաև սեփական աչքով է դրանք տեսել

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ