«Արժե՞ բողոքի ակցիաներ կազմակերպել նոյեմբերի 23-ին,թե՝ոչ».Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Արժե՞ բողոքի ակցիաներ կազմակերպել նոյեմբերի 23-ին,թե՝ոչ։
Կարծիքները կիսվել են։

Ոմանք գտնում են,որ պետք չի՝վախենում են ինչ-ինչ բախումներից,որ պետք չի իրավիճակ սրել;
Մյուսները կարծում են,որ անպայման դժգոհ վերաբերմունք պետք է ցույց տալ ակցիաների տեսքով ու դա իրավիճակի սրում չի;

Ես էլ եմ գտնում,որ անհրաժեշտ է բողոքի ակցիաներ կազմակերպել։Սա իմ կարծիքով կամրապնդի իշխանությունների դիրքերը ու նրանք ավելի վստահ կգործեն։

Համոզված եղեք,որ ռևանշիստները չեն համարձակվի Պուտինին ու Լուկաշենկոյին աջակցելու ակցիաներ կազմակերպել,որ բախումից եք վախենում;Դա կլինի իրենց գաղափարական ոչնչացումը։
ժողովուրդը լավ խոսք ունի՝ջուրը ջաղացն է տարել,չախչախին են ման գալիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ