«Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ դուք ի՞նչ եք արել․․․»․ Վաշաձեն՝ վարչապետին

Այսօր Վրաստանի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթից հետո ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն քննադատելով իշխանությունների քաղաքականությունը, ասել է․

«Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ դուք ի՞նչ եք արել, քանի՞ տոկոսով եք տնտեսության աճը խթանել»։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակիցն իր խոսքում ընդգծել է, թե Վրաստանում թոշակները և աշխատավարձերը բարձրացել են մինչև իշխանափոխությունը՝ 2012 թվականը։

«Մինչև 2012 թվական կենսաթոշակները բարձրացել են 10 անգամ, դուք քանի՞ անգամ եք բարձրացրել, գիտե՞ք թե որքան աշխատավարձ է ստանում զինծառայողը, գուցե ավելի քիչ քան ձեզ սուրճ եփողը։

 

«Մինչև 2012 թվական կենսաթոշակները բարձրացել են 10 անգամ, դուք քանի՞ անգամ եք բարձրացրել, գիտե՞ք թե որքան աշխատավարձ է ստանում զինծառայողը, գուցե ավելի քիչ քան ձեզ սուրճ եփողը։ Այժմ արդարադատության տներում 1000 լարի աշխատավարձ են ստանում, բայց այն կարող էր լիներ 3000-4000, եթե երկիրը դուք չղեկավարեիք», — ասել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ