«Նատալի Գուլեն է` ֆրանսիացի միակ սենատորը, ով դեմ էր քվեարկել Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևին».Մովսես Հարությունյան

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Նատալի Գուլեն է` ֆրանսիացի միակ սենատորը, ով երեկ դեմ էր քվեարկել Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևին։

Հիշեցնենք Ֆրանսիայի Հանրապետության Սենատնը 295 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է

-հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

– կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

– առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;

– վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

– առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ