Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման աշխատանքներ են ընթանում․ կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ (տեսանյութ)

Երեւանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Լուծվել են ոռոգման եւ խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող եւ կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ:

Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաեւ կանաչապատման աշխատանքներ։

Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ եւս:

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ