2020-ի պատերազմից ի վեր Ադրբեջանի օկուպացրած տարածքներում ականների վրա պայթել է 261 ադրբեջանցի

Վերջին երկու տարվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից օկուպացրած տարածքներում ականների վրա պայթել է 261 ադրբեջանցի։

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։

Արցախյան երկրորդ պատերազմը Ադրբեջանը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանը գրավել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զգալի մասը, Շուշիի շրջանի Շուշի և Քարինտակ բնակավայրերը, Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ տարածքներ։ Պատերազմի ավարտ հանդիսացող եռակողմ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջաններն ամբողջությամբ։

Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բանավոր համաձայնության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ