«Մեղրիով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից». Օվերչուկ

Հարավային Կովկասում ձևավորվում է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը, որի ստեղծման դեպքում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն հավելյալ վճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ։ Այս կապի մեջ էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։

Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն «Արտադրված է Ռուսաստանում — 2022» միջազգային արտահանման ֆորումի լիագումար նիստում։

Օվերչուկը նշել է, որ այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և թույլ կտան ամենակարճ և հարմար տեղաշարժը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Միաժամանակ, Հայաստանի տարածքով Մեղրիով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը կախված է հենց Հայաստանի դիրքորոշումից։

«Միևնույն ժամանակ Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, այսինքն՝ մինչև 2024 թվականը ճանապարհը կլինի, և այն ելք կապահովի դեպի Իրանի, Թուրքիայի և այնուհետև Եվրոպայի շուկաներ։ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքն արդեն գոյություն ունի, և այն իրականացնում է ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումներ, սակայն չի համապատասխանում երթևեկության ծավալների ակնկալվող աճին և կարիք ունի արդիականացման և հզորության ավելացման»,- նշել է Օվերչուկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ