Սպասվում են տեղումներ անձրևի և ձյան տեսքով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 21-ին կեսօրից հետո սպասվում է, 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ