Թուրքիայի ԱԳ նախարարը մեղադրել է ԵԱՀԿ-ին՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատճառով

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի որոշումը՝ Հայաստան «կարիքները գնահատող առաքելություն» ուղարկելու առիթով։

Ուրբաթ օրը ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն «անլուծելի խնդիրների կենտրոն» է հռչակել, իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը հակասում է հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին։

«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,- ընդգծել է Չավուշօղլուն։

«Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Միաժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի բանակցությունների վրա։ «Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,- հավելել է Չավուշօղլուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ