«Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել, այս մասին ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ»,— նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ