Զապորոժիեն ենթարկվել է զանգվածային հրետակոծության. 17 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել

Առնվազն 17 մարդ է զոհվել հոկտեմբերի 9-ի գիշերը Զապորոժիե քաղաքի գնդակոծության հետևանքով, հայտնել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։

Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը միաժամանակ հայտնել է, որ 12 մարդ մահացել է, ևս 49 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, հոսպիտալացվել են։

Ստարուխը հայտնել է, որ ռուսական ավիացիան 12 հրթիռ է արձակել Զապորոժյեի ուղղությամբ։ Նրա խոսքով, մասամբ ավերվել է ինը հարկանի բնակելի շենք, ամբողջությամբ ավերվել է հինգ առանձնատուն, վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, մոտ 20 ավտոմեքենա։ Շրջանի ղեկավարը հավելել է, որ հնարավոր է մարդիկ են մնացել փլատակների տակ։

Անատոլի Կուրտևն իր հերթին հայտնել է, որ վնասվել է մոտ 20 առանձնատուն և մոտ 50 բազմահարկ շենք, ինչպես նաև չորս ուսումնական հաստատություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ