«Մենք գործ ունենք վայրենիների հետ».Զոհրաբ Մնացականյանը` հայ գերիների գնդակահարության մասին

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերին` նշելով, որ դա Ադրբեջանի կողմից հարված է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին:

«Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին:

Մենք գործ ունենք վայրենիների հետ, ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ պատժիչ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ևւ դեօկուպացիա: Հիմա»,- գրել է նա:

Հիշեցնենք` երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիներիմի խմբի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ