«ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն արտատարածքային միջանցքի հարց չեն քննարկում». Օվերչուկ

Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման եռակողմ աշխատանքային խումբը (գլխավորում են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները) որոշումներ է մշակում՝ ելնելով կողմերի ինքնիշխանության սկզբունքից, տարածաշրջանում արտատարածքային որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք լինել չի կարող, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով կարևոր է, որ բանակցությունների ընթացքում սկզբունք է մշակվել, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումներին.

«Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե Ադրբեջանի տարածքով` ադրբեջանական»,- նշել է Օվերչուկը»:

Նա ընդգծել է. «Գործնականում այդ սկզբունքի իրագործումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության միջոցառումներ կիրականացվեն այնպես, ինչպես, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողություն կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս։
Նրա գնահատմամբ ՝ «կողմերն այսօր ըմբռնումով են մոտենում այդ հարցերի գործնական իրականացման հնարավորությանը՝ առանց որևէ կողմի ինքնիշխանության ոտնահարման»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ