Երևանում արտասահմանյան աստղերի համերգային շքերթ է սպասվում

Երևանում արտասահմանյան աստղերի համերգային շքերթ է սպասվում․ մասնավոր սրահներում և փառատոնի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես կգան ռեփեր Էլջեյը, Ջիգանը, երգչուհի Քրիստինա Ագիլերան, ԲԻ 2 խումբը, Փոլ վան Դայքը։

Tert.am Life-ը tomsarkgh.am–ից տեղեկանում է, որ հոկտեմբերի 1-ին առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա ռուս ռեփեր Ջիգանը՝ աննախադեպ համերգային ծրագրով։ Համերգի հատուկ հյուրը Hayat Project–ն է։

Առաջին անգամ Հայաստանում կլինի նաև ռեփեր Էլջեյը․ երգացանկը բազմազան է՝ սկսած հիթերից մինչև նոր կատարումներ։

Հրազդան մարզադաշտում հոկտեմբերի 22–ին հայ երկրպագուների առաջ համերգային ծրագրով կներկայանա Քրիստինա Ագիլերան։

Հոկտեմբերի 22–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա ռուսական առաջատար ռոք խմբերից «ԲԻ 2»–ը:

Հոկտեմբերի 29-ին առաջին անգամ Երևանում ելույթ կունենա լեգենդար՝ Փոլ վան Դայքը՝ գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր, Գրեմմիի մրցանակակիր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ