Ինչ ունեցվածք է հայտարարագրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Կոռուպցիայի կանարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր եկամուտների և գույքի տարեկան հայտարարագիրը:

Չախոյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում: Այն միանձնյա սեփականություն է: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա:

Բանկային ավանդներ բաժնում էլ նա հայտարարագրել է 4 միլիոն դրամ:

Տարեսկզբին վերջինս իր բանկային հաշվում ունեցել է 6 միլիոն դրամ, որը տարեվերջին դարձել է 4 միլիոն 800 հազար դրամ:

Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող բանկային հաշիվների մնացորդներ բաժնում էլ Չախոյանը ներկայացրել է 3500 դոլարը, որը «Յունիբանկի» հաշվեհամարում է:

Որպես կանխիկ գումար տարեսկզբին նա ունեցել է 1 միլիոն 850 հազար դրամ, տարեվերջին այն ավելացել է՝ դառնալով 4 միլիոն 153 հազար դրամ:

ՀՀ կառավարությունից էլ աշխատակազմի ղեկավարի տեղակալը մեկ տարում ստացել է 11 միլիոն 369 հազար դրամ աշխատավարձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ