Կառավարությունը կենսաթոշակների վերաբերյալ նոր որոշում ընդունեց

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 21000 դրամ՝ 18000 դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակը 30500 դրամ՝ 28600 դրամի փոխարեն։

«Գործող բանաձևով և օրենքով կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան խոստացված 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31600 դրամի, ինչը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները կստանա մեր խոստացած 3000 դրամը»։

Այսպիսով՝ այն թոշակառուները, որնոց թոշակը բարձրացել էր 1900 կամ 2000 դրամ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանան։ «Ընդհանուր առմամբ՝ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան նպաստները, որը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ», — ասաց Մկրտչյանը։

«Կարծում եմ՝ այս քայլը կարևոր առաջընթաց էր», — նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ