«Ռուս խաղաղապահների դեմ ցանկացած գործողություն կդիտվի հարձակում Ռուսաստանի վրա».Լավրով

Մերձդնեստրում ռուս զի-նվորականների դեմ ցանկացած գործողություն կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի վրա, Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ ասել է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Բոլորը պետք է հասկանան, որ ցանկացած գործողություն, որը կվտանգի մեր զինվորական անձնակազմի անվտшնգությունը (Մերձդնեստրում), միջազգային իրավունքի համաձայն, կդիտարկվի որպես հարձակում Ռուսաստանի վրա, ինչպես դա եղավ Հարավային Օսիայում, երբ մեր խաղաղապահների վրա հարձակվեց (Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ) Սահակաշվիլին»,- զգուշացրել է Լավրովը։

Նշենք , որ Ռուսական խաղաղապահ ուժերը Մերձդնեստրում են տեղակայված 1992 թվականից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ