Պուտինը խոստովանել է , որ գոհ է իր կյանքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ գոհ է իր կյանքի ընթացքից։ Այս մասին նա ասել է հինգշաբթի օրը Կալինինգրադում «Խոսեք կարեւորի մասին» բաց դասի ժամանակ։

Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ինչ կընտրեր, եթե իր պատանեկության տարիներին լինեին այնպիսի մանկական մրցույթներ և շարժումներ, ինչպիսին հիմա են, Պուտինը պատասխանել է. «Հիմա դժվարանում եմ ասել: Որովհետև պետք է հետ գնալ և հիշել, թե ինչն էր այն ժամանակ տեղի ունենում : Ամեն դեպքում, ինչ ինձ հետ կատարվել է ես հարմար եմ համարում»:

Պուտինը խոստովանել է, որ միշտ մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրել պատմությունը՝ նշելով, որ առանց պատմությունը իմանալու՝ «առանց հասկանալու, թե ով ենք մենք, անհնար է առաջ շարժվել»։

Որպես օրինակ նա բերել է Դոնբասի պատմությունը, որը ինչ-որ պահի կտրվել է Ռուսաստանից։ «Բայց սա պետք է իմանաք, որպեսզի հասկանաք՝ մենք ինչ-որ բան ճիշտ ենք անում, թե ոչ, առանց իմանալու հնարավոր չէ հասկանալ, բայց կան բաներ, որոնք ամենակարևորն են երկրի զարգացման համար , դրանք են գենետիկան, թվային տեխնոլոգիաները , բիոինժեներություն, և այլն»,- նշել է նա։

Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ «մարդու համար գլխավորն ինքն իրեն գտնելն է»։ «Եթե մարդ զգում է, որ անում է այն, ինչ սիրում է, ապա նրան հաջողություն է սպասվում, պետք է համատեղել այն, ինչ անում ես սիրածի հետ, և այդ դեպքում հաջողությունը գրեթե անխուսափելի է, եթե այլաշխարհիկ ուժերը չմիջամտեն, բայց նրանց կարելի է նաև սեղմել։»,- ասել է ՌԴ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ