Ինչ եղանակ է սպասվում սեպտեմբերի 2-ին

Ուշադրություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:

 

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ