Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հայտարարագիրը

Կրթություն

1998-2008 թթ. սովորել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։

2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։

Աշխատանք

2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։

2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։

2018թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ