Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը ձերբակալվել է հարբած մեքենա վարելու և պարեկներին դիմադրելու համար

Մեր տեղեկություններով պարեկային ծառայությունը կանգնեցրել է   ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի վարած մեքենան։  Արդյունքում պարզվել է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը  մեքենան վարել է հարբած վիճակում։

Սակայն  դատախազ Էդգար Պետրոսյանը  հրաժարվել է ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ավելին՝ դիմադրել է,  արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել և վերջինիս ուժով բերման ենթարկել։ 

Դատախազ Էդգար Պետրոսյանը ձերբակալված է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ