![]()
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ ուղղված սպառնալիքը «մահացու լուրջ» էր, հայտարարել է վարչապետի գրասենյակում Լեհաստանի հետախուզության համակարգողի մամուլի խոսնակ Յացեկ Դոբրժինսկին։
«Գիտեմ, որ այսօր շատ հեռուստաալիքներով շատ կեղծ փորձագետներ անվստահություն են հայտնում և հարցնում, թե ինչու ենք մենք լուսաբանել այս թեման։ Որովհետև, ընդգծում եմ, դա մահացու լուրջ է։ Մենք խոսում ենք այդ սպառնալիքների իրականացման մեծ հավանականության մասին»,- ասել է նա։
Մամուլի ասուլիսի ժամանակ Դոբրժինսկին հայտարարել է, որ Պետական պահպանության ծառայությունը և այլ հետախուզական գործակալությունները ամեն ամիս բազմաթիվ սպառնալիքներ են ստանում։ Այս դեպքում դրանք սպառնալիքներ էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք «կապված էին վարչապետի և փոխվարչապետի անվտանգության և կյանքի հետ։
Մեծ է հավանականությունը, որ սպառնալիքները իրականում կիրականացվեն», ասել է նա։
Լեհաստանի հետախուզության համակարգողի խոսնակը հրաժարվել է բացահայտել միջադեպի, սպառնալիքների հեղինակի կամ հետախուզական գործակալությունների վերաբերյալ կոնկրետ մանրամասներ։
«Մենք չենք կարող մանրամասներ բացահայտել, բայց մենք ցանկանում էինք, որ դուք այս գործի մասին իմանաք մեզանից, այլ ոչ թե այլ աղբյուրներից»,- բացատրել է Ներքին գործերի և վարչակազմի նախարարության խոսնակ Կարոլինա Գալեցկան։
Ավելի վաղ Յացեկ Դոբրժինսկին հայտնել էր, որ ենթադրաբար մահափորձ է ծրագրվում Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ։
![]()