Նուբարաշենում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մահը

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Արտաշ Ս.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Նուբարաշեն 9-րդ փողոցում ավտոմեքենան վարելիս ունեցել է իքնանզգացողւթյան վատացում և բախվել ծառին։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ